Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

...Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան, ­/ Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան

...Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան, ­/ Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան
15.01.2024 | 21:11

Կարդում եմ` «Հայաստանը 2-րդ ոսկե մեդալն է նվաճել հրաձգության միջազգային մրցաշարում»:

Է՜հ, հետո՞։ Այս երեք տասնամյակում միայն լսել ենք թշնամու դիպուկահարների կրակոցից բազմաթիվ հայ զինվորների մահվան մասին։ Երբևէ հակառակը լսած կա՞ք։ Որպես պատասխան գոնե մի թշնամի սատակե՞լ է հայի դիպուկ կրակոցից։ Գոնե մի վիժվածք ոչևս եղե՞լ է վրիժառու հայրենասերի արձակած գնդակից։

Հեռավոր ճապոնիայում, Չինաստանում հազարավոր, միլիոնավոր տղերք ու աղջիկներ մարտարվեստ են սովորում` կարատե ու հեքվանդո, ձյու-դո և բազմաթիվ այլ մարտաձևեր, բայց ոչ թե մեդալներ նվաճելու, այլ առաջին հերթին իրենք իրենց և մերձավորների իրավունքներն ու ազատությունը պաշտպանելու համար։

Ոգևորված գրում, եթերներից հայտարարում են` հայ ըմբիշը գետնել է, հայ մարզիկը հաղթել է թուրքազերի մրցակցին։

Բայց ավելի լավ չէ՞ բոլոր այդ մարզիկները պարտված լինեին, բայց իրական կյանքում մենք հաղթած լինեինք թշնամուն, Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ կորցրած չլինեինք ու այսօր թրքածին մի վիժվածքի գլխավորությամբ չհպարտանայինք մեր պարտությամբ ու մեր պետականության վերացմամբ։

Մոտ մեկուկես դար առաջ հրաշալի է ասել Պատկանյանը`

...Բայց թէ թըրէդ շահ չունի Հայաստան,

Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ